Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 
2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի, հետագայում նաև բժշկական կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը: 2004 թ-ին կենտրոնը վերանվանվեց «Ավանտա» ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոն:
 
 Տարիների ընթացքում ժամանակակից ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոնը հազարավոր առողջ և անկաշկանդ ժպիտներ է նվիրել մեր համաքաղաքացիներին և մեր երկրի այցելուներին:

Այսօր մեր կլինիկայում պացիենտները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժօգնություն իր ամբողջ ծավալով, բազմապրոֆիլ ախտորոշումից և բոլոր փուլերի պլանավորումից մինչև բուժ. ծառայություններ` հիգիենիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների մասնակցությամբ:
 
 Մեր աշխատանքի հիմնական ուղղվածությունը ատամնային իմպլանտացիան է: Մենք առաջարկում ենք ատամնային իմպլանտատների լայն տեսականի, օգտագործում ենք բոլոր տեսակներն ու մեթոդները՝ պարզից մինչև ամենաբարդ` կիրառելով վերջին 3D տեխնոլոգիաները։ 
 
 Կենտրոնը հագեցած է գերմանական ամենաժամանակակից ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով, ծառայել և ծառայում է որպես օրինակելի չափանիշ մեր երկրի շատ ստոմատոլոգների համար: 
Ավանտան աշխարհահռչակ Dentsply Sirona ընկերության գործընկեր կլինիկան է տարածաշրջանում:
Սակայն մեր ամենամեծ ձեռքբերումը նախատրամադրվածությամբ լցված նվիրյալ բժիշկների թիմն է, որոնք պատրաստակամ և ջանասիրաբար անդադար աշխատում են ցանկալի արդյունքի հասնելու համար․ այն է՝ անկաշկանդ ժպիտներ և բավարարված այցելուներ: Մեր բժիշկները մշտապես անցնում և շարունակում են անցնել որակավորման տարբեր դասընթացներ, մասնակցում են հնարավոր բոլոր միջազգային համագումարներին և տարբեր կոնֆերանսների: Միայն դրանց թիվը անցնում է մի քանի հարյուրից, և թվարկումը մի քանի էջ կզբաղեցնի:
 
 Դուք կարող եք ծանոթանալ մեր բժիշկների վկայականներին, դիպլոմներին, որակավորումների սերտիֆիկատներին և հայտնագործությունների արտոնագրերին` այցելելով մեր կլինիկա:
 
 Մեկ այլ` ոչ պակաս կարևոր գործոն է նաև հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը՝ թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստներով: Մեր կլինիկայում մենք խոսում ենք 6 լեզուներով:
 
 Այսօր «Ավանտա»-ն սպասարկում է օտարերկրյա դեսպանությունների և միջազգային տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին: «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն հատուկ բուժվելու համար դիմում են օտարերկրացի պացիենտներ` Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի շատ երկրներից:
 
 Հիմնադրման օրվանից մինչ այսօր մենք բազմիցս կազմակերպել ենք համաժողովներ, սեմինարներ և վարպետության դասընթացներ տարբեր թեմաներով՝ ընդգրկելով մեր արտասահմանյան գործընկերներին:
 
 Սերը դեպի մեր մասնագիտությունը, անընդմեջ կատարելագործվելու անսահման ցանկությունը, գեղագիտական և ֆունկցիոնալ արդյունքները առավելագույնի հասցնելու ձգտումը պացիենտների հետ աշխատանքում, գործընկերների հետ գիտելիքներով ու հմտություններով կիսվելու պատրաստակամությունը՝ այսքանով թերևս կարելի է շատ հակիրճ բնութագրել «Ավանտա» կլինիկան: Այո, մենք այդպիսինն ենք:
 
 Այցելեք մեզ, և մենք անպայման կդառնանք ընկերներ:

Կենտրոնի հիմնադիր, գլխավոր բժիշկ, բ.գ.թ., դոցենտ, Իմպլանտոլոգների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Լևոնի Գրիգորյան